Հայաստանում տեղի է ունեցել բեռնատար մեքենայի մասնակցությամբ հերթական ճանապարհատրանսպորտային պատահարը։
Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, հուլիսի 19-ին Մեղրի-Կապան ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրին MACKR 611 ST1972 համարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը։ Օտարերկրացի վարորորդը՝ 47-ամյա Ալիռեզա Գ.-ն հոսպիտալացվել է։ Կատարվում է հետաքննություն




























