Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հերցոգն Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինե Էրդողանին, շուտափույթ ապաքինում է մաղթել COVID-19-ից։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են հաջորդ հանդիպման հնարավորությունը, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Հերցոգի գրասենյակի հայտարարությունը:
Էրդողանն ու Հերցոգը պետք է հանդիպեն Թուրքիայում: Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ այցը տեղի կունենա մարտի կեսերին։ Իսրայելական կողմը հանդիպման օրը չի հաստատել:





























