ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում եւ Լեհաստանում այն դեպքում, եթե Ռուսաստանը Բելառուսում իր զորքերը թողնի պլանավորված զորավարժություններից հետո, հայտարարել Է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը, հաղորդում Է Reuters-ը։

Նրա խոսքով ՝ հնարավոր են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետագա ծավալումներ։

«Շատ բան կախված է, իհարկե, նրանից, թե արդյոք ռուսական զորքերը կմնան Բելառուսում», - հավելել Է նա։

«Եթե դուք նայեք ուժերի ավելացմանը, Ռուսաստանը կարող է իսկապես բավականաչափ ուժ ունենալ լուրջ ներխուժման համար ... այս ամսվա վերջին։ Արդյոք նրանք դա կանեն, թե արդյոք նրանք նման  մտադրություն ունեն, թե ոչ, մենք չգիտենք», - ասել է Բաուերը։

Բաուերի խոսքով՝ Բելառուսի հետ սահմանին վերջին ծավալումները ներառել են դաշտային հոսպիտալներ եւ այլ օժանդակ ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտ են ռազմական հարձակմանն աջակցելու համար։

«Եթե իսկապես դիտարկենք ներխուժումը, իրականում հարկավոր է ավելին, քան մարտական ուժերը։ Եվ սա այն է, ինչ մենք նույնպես տեսնում ենք, ավելի ու ավելի է կուտակվում  Ուկրաինայի եւ Բելառուսի սահմանների երկայնքով։  Դա ինքնին շատ մտահոգիչ է», - ասել է նա։