Մոսկվայում սպանությունների եւ բռնաբարությունների ընդհանուր թիվը կրճատվում է, սակայն շարունակում է աճել ներգաղթյալների մասնակցությամբ հանցագործությունների թիվը։ 2011 թվականի առաջին կիսամյակում յուրաքանչյուր 7-րդ սպանություն եւ բռնաբարությունների մոտ կեսը Մոսկվայում կատարել են օտարերկրյա քաղաքացիները։ Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Մոսկվայի մասով քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության ղեկավար Վադիմ Յակովենկոն։
«Անհանգստացնող է արտասահմանցիների կողմից սպանությունների եւ բռնաբարությունների թվի աճը»,- ասել է նա։
Միաժամանակ, նա հայտնել է, որ 25 տոկոսով նվազել են Մոսկվայում կատարվող բռնաբարությունները եւ 8,5 տոկոսով՝ սպանությունները։



























