Հայաստան վերադարձված բոլոր գերիները հարցաքննվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Նշենք, որ այսօր Հայաստան վերադարձված 8 ռազմագերիները Քննչական կոմիտեում հարցաքննվում են։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։