Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել Է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալը։
Բաքվում Թուրքիայի նախագահը կմասնակցի TEКNOFEST օդատիեզերական եւ տեխնոլոգիական փառատոնի բացմանը, որը տեղի կունենա մայիսի 26-ից մինչեւ 29-ը:
Այցի շրջանակներում տեղի կունենա նաեւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը։




























