Western Union Co-ն ապրիլի 1-ից կդադարեցնի ներքին դրամական փոխանցումները Ռուսաստանում, հայտարարել է դրամական փոխանցումների ոլորտում  աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ դրա փոխարեն կենտրոնանալով անդրսահմանային բիզնեսի վրա ռուսական շուկայում մրցակցության ուժեղացման շրջանում։

Western Union-ը Ռուսաստանում առկա է ավելի քան 30 տարի, սակայն Ռուսաստանում անվճար եւ ակնթարթային գործարքների հնարավորություն առաջարկող միջբանկային վճարումների զարգացումը դրամական փոխանցումների ծառայության պահանջարկը պակաս սուր է դարձրել։

«2022 թվականի ապրիլի 1-ից Western Union-ը դադարեցնում է ներքին դրամական փոխանցումները Ռուսաստանում», - ասված է Reuters գործակալությանը  ուղղված ընկերության պատասխանում։

«Ընկերությունը կենտրոնացած է միջազգային դրամական փոխանցումների ավանդական պահանջված ծառայությունների զարգացման վրա», - նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումն ընդունվել է Ռուսաստանում բջջային հեռախոսահամարի օգտագործմամբ միջբանկային փոխանցումների ժողովրդականության աճի ֆոնի վրա։