Լիտվայի, Ղազախստանի եւ Իռլանդիայի ԱԳ նախարարները, ովքեր համապատասխանաբար 2011, 2010 եւ 2012 թվականներին նախագահել են ԵԱՀԿ-ում, նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հուլիսի 18-ին Բրյուսելում քննարկել են ԵԱՀԿ-ԵՄ համագործակցությունը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն նույն արժեքներն են կրում եւ կիսում են խաղաղ, կայուն եւ բարգավաճող տարածաշրջան ունենալու իրենց ցանկությունը, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ օրենքի գիրշխանությունը: Համագործակցլեով, մենք երաշխավորում ենք, որպեսզի մեր սահմանափակ ռեսուրսները լավատեսորեն օգտագործվեն»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Երեք նախարարներն ու Էշթոնն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների խնդիրը:
Որոշվել է ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի միջեւ հանդիպումները պարբերական դարձնել:




























