Ադրբեջանի պետական կառույցները հետաքրքրված են թուրքական Akınçı անօդաչու թռչող սարքերով։ Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը ցանկանում է այս տեխնոլոգիան զարգացնելու նախաձեռնություն իրականացնել Ադրբեջանում։

Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի ստեղծող, Baykar Savunma ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, հայտնում է Azerbaycan 24-ը։