Առաջիկա 1-2 օրերին Հայաստան կգա հատուկ սարքավորում, որի միջոցով կանգառում կանգնած ուղեւորը կկարողնա իմանալ, թե անհրաժեշտ փոխադրամիջոցը երբ կմոտենա։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը։ Նրա խոսքով՝ նշված սարքավորումը կբերվի Ռուսաստանից: Փորձնական կարգով այն կտեղադրվի առայժ մեկ կանգառում։

«Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նման սարքավորումներ կտեղադրվեն նաեւ այլ կանգառներում» ,-ասաց Վ. Ծատուրյանը՝ նշելով, որ կանգառը , ուր կտեղադրվի սարքավորումը հայտնի կդառնա սարքավորումը բերելուց հետո միայն։