ՄԱԿ-ը Սոմալիի հարավային երկու շրջաններում սով է հայտարարել։ Այս մասին ասված է հուլիսի 20-ին հրապարակված կազմակերպության հատուկ փաստաթղթում, հայտնում է lenta.ru-ն։

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բաքուլ եւ Ստորին Շեբելլե շրջաններում, ուր սովահարություն է արձանագրվել երեխաների 30 տոկոսի մոտ։  ՄԱԿ-ի տվյալներով, սովից տառապում է երկրի բնակչության շուրջ կեսը՝ 3,7 միլիոն մարդ։ Նրանցից 2,8 միլիոնն ապրում է Սոմալիի հարավում։

Ինչպես հայտնում է France-Presse-ը, անցած շաբաթ Սոմալի են հասել մարդասիրական բեռների առաջին խմբաքանակները։

Սոմալիից զատ՝ սով նկատվում է նաեւ Ջիբութիում, Եթովպիայում, Ուգանդայում եւ Սոմալի թերակղզու այլ երկրներում եւս։