ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում արձագանքելն է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի եւ պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես, նշելով, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումներն, իսկապես, դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկներ երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը», - հայտարարեց Հակոբյանը:
Նույն խնդրին անդրադարձավ նաեւ ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանը՝ նշելով. «
«Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին եւ ռուսական պետականությանը: Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց», - նշեց պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»։











