Երեւանում նախօրեին տեղի է ունեցել հերթական ճանապարհատրանսպորտային պատահարը։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Սասունցի Դավիթ եւ Սուվորով փողոցների խաչմերուկում 15։30-ի սահմաններում ՎԱԶ- 2105 մեքենան, որի ղեկին եղել է 79-ամյա Վորոշիլով Պ.-ն, վրաերթի է ենթարկել 15-ամյա Սիլվային եւ 11-ամյա Էլենին։ Աղջիկները տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն։ Կատարվում է հետաքննություն։