Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության նոր համաձայնագիր: Նախկին համաձայնագիրը կնքված էր 1992 թ. եւ այլեւս չի համապատասխանում նոր պահանջներին:

Չինաստանը Հայաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերներից է, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության 9-10 տոկոսը:

Համաձայնագրով նախատեսվում է առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ` տնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում:

Նախատեսվում է նաեւ միմյանց տրամադրել առավել բարենպաստ ազգային ռեժիմ` մաքսային ընթացակարգերի եւ մաքսային հարկերի առումով: