ՆԱՍԱ-ն ամերիկյան Lockheed Martin ընկերությանն է պատվիրել Մարսից արձակվող Mars Ascent Vehicle (MAV) հռթիռի ստեղծումը, որը թույլ կտա մարսյան ապարների նմուշներ հասցնել Երկիր, հայտնում է ՏԱՍՍ-ը։

194 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը պետք է իրականացվի վեց տարվա ընթացքում։ Նշվում է, որ MAV-ը կդառնա աշխարհում առաջին հրթիռը, որը կարձակվի այլ մոլորակից։ Սարքը նախատեսվում է օգտագործել, մասնավորապես, Perseverance մարսագնացի կողմից արդյունահանված լեռնային եւ նստվածքային ապարները 2030-ականներին Երկիր առաքելու համար։

2021 թվականի սեպտեմբերին Perseverance-ի գլխավոր ինժեներ Ադամ Ստելցները հայտարարել է մարսյան հողի առաջին նմուշի հաջող ձեռքբերման մասին:

Նույն թվականի ապրիլին Ingenuity of the Perseverance անօդաչու ուղղաթիռն իր առաջին թռիչքն է կատարել դեպի Մարս։

Կարմիր մոլորակի վրա Perseverance-ը վայրէջք է կատարել 2021 թվականի փետրվարին։