2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Ադրբեջանում արդյունահանվել է 23 մլն 877,6 հազար տոննա նավթ, ինչը 5,6 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից:

Ծավալների նվազման մասշտաբները զգալի են` 1մլն 454,8 հազար տոննա, սակայն Ադրբեջանի վիճպետկոմը չի հաղորդում, թե ինչ պատճառնելով են սկսել երկրում ավելի քիչ նավթ արդյունահանել, հաղորդում է contact.az-ը:

Անկում է նկատվել նաեւ գազի արդյունահանման ոլորտում: Այս տարվա 1-ին կիսամյակում արդյունահանվել է 12 մլրդ 910,9 մլն խմ գազ, ինչը 2,9 տոկոսով քիչ է նախրոդ տարվա ցուցանիշից: