Ավստրալիայյի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել նախկին պետական ​​ծառայող Բրիթանի Հիգինսից, ով մեղադրել էր գործընկերջը խորհրդարանի շենքում կատարված բռնաբարության մեջ, հաղորդում է BBC News-ը։

«Ես ներողություն եմ խնդրում միսս Հիգինսից այդ սարսափելի իրողության համար։ Այն վայրը, որտեղ պետք է ապահով լիներ, պարզվեց, մղձավանջ էր»,- ասել է Մորիսոնը: Ըստ պարբերականի տվյալների՝ Մորիսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների մյուս զոհերից։