Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է մոտ ապագայում ռազմավարական հրթիռի շնորհանդեսի մասին, հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ նոր հրթիռը վաղուց է արտադրվել, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին դեռ չէր հաղորդվում:

Հրթիռի մասին այլ մանրամասներ հրամանատարը չի հայտնել, սակայն մոտ օրերս Իրանում կնշվի 1979 թվականի հեղափոխության հաղթանակը, որի ընթացքում սովորաբար հայտարարվում է երկրի նոր ձեռքբերումների մասին: