Թուրքական երեք շինարարական ընկերություններ ԻԼԻՊ-ին միլիոնավոր դոլարների նյութեր են մատակարարել, որոնք օգտագործվում են անօդաչու սարքերի սպառազինության համար, հայտնել է Թուրքական Birgün թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) զեկույցը:

2021 թվականի MASAK-ի հաշվետվության համաձայն՝ «Altun Inci», «Elferah» եւ «Mavi Yelken» ընկերությունները, որոնք հիմնվել են Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացի Իբրահիմ  Հագ Հենեիդի կողմից, նյութեր են վաճառել ԻԼԻՊ-ի զինյալներին։

Ջիհադիստական կազմակերպությունը նյութեր է օգտագործել զինված դրոնների ստեղծման համար, ասված Է զեկույցում, որում մանրամասն նկարագրված են տասնյակ մարդկանց ակտիվները, որոնց իշխանությունները ԻՊ-ի հետ կապված են համարում։

ԻԼԻՊ-ը հայտնի է անօդաչու թռչող սարքերի իր ծրագրով եւ Իրաքում եւ Սիրիայում դրոններ է օգտագործել հետախուզական տվյալների ընդհանուր հավաքման համար, որպես ճշտորդներ ականանետային գնդակոծությունների համար, ինչպես նաեւ քարոզչական տեսահոլովակներ նկարահանելու համար։

Հենեիդը կապ է պահպանել  ԻԼԻՊ-ի՝ հայտնի որպես անօդաչուների գծով փորձագետ Սաջիդ Ֆարուք Բաբարի հետ, որը բեռներ է ուղարկել Սիրիա Թուրքիայի հարավային նավահանգիստով Մերսինում եւ սպանվել 2017 թվականին ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով։

ԻԼԻՊ-ը շարունակում է ապավինել Թուրքիայի ներսում գտնվող «լոգիստիկ կենտրոններին»՝ իր ֆինանսները ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2021 թվականի հունվարին։

Ankara Gazetecisi լրատվական կայքի համաձայն՝ անցյալ տարվա ապրիլին Թուրքիան քաղաքացիություն է տրամադրել ԻԼԻՊ-ի ութ անդամների, որոնց ակտիվները բռնագրավվել են ահաբեկչական կապերի պատճառով։