Ուզբեկստանում ավերիչ երկրաշարժից 13 մարդ է զոհվել, ավելի քան 80 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդել է РГ-ն, շտապ օգնությունը տեղում առաջնային բուժօգնություն է ցուցաբերել 86 տուժողների, իսկ 36 մարդ հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի խնդիրն է ճշտել վնասի չափը, ինչպես նաեւ զոհերի եւ տուժողների վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին հաղորդել է АиФ-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,Ուզբեկստանում Երեւանի ժամանակով 00.35-ին 6,2 բալանոց երկրաշարժ է գրանցվել: էպիկենտրոնը գտնվում է ուզբեկական Ֆերգանա քաղաքից  42 կմ եւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկից 404 կմ հարավ -արեւելք: Օջախը գտնվել է  9,2 կմ խորության վրա: