Վարչապետ Նաֆթալի Բենեթը նախընտրում է զգուշավորություն ցուցաբերել Իսրայելի հետ կապերի ամրապնդման հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերսկսված հետաքրքրության հանդեպ, գրում է JPost-ը։

«Ամեն ինչ տեղի է ունենում շատ դանդաղ եւ աստիճանաբար»,- ասել է նա՝ մամուլի համար ճեպազրույցում։

Կիրակի օրը Էրդողանը զրուցել է նախագահ Իսահակ Հերցոգի հետ, որի գրասենյակը առաջին հրապարակային հայտարարությունն է արել այն մասին, որ Հերցոգը պատրաստվում է Անկարա մեկնել:

Բենեթն ասել է, որ ուղեւորությունը լիովին համաձայնեցված է իր հետ: Նա բարձր է գնահատել Հերցոգի դերը Իսրայելի միջազգային հարաբերություններում։ «Իմ կարծիքով, նախագահը գերազանց է կատարումիր աշխատանքը»,- ասել է նա։ «Նա բացառիկ դիվանագիտական գործոն է՝ խնդիրները լուծելու համար... Մենք լիակատար վստահություն ունենք»,- հավելել է նա։ «Ես չգիտեմ, թե երբ են վերջին անգամ նման հարաբերություններ եղել» նախագահի եւ վարչապետի միջեւ։

Բենեթը եւ կառավարությունը շատ զգուշավոր են իրենց պահում Թուրքիայի հետ, նշել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ «մենք կարիք չունենք ստիպված մաքրամաքուր լինել այնպես, որ դա խանգարի մեզ դաշինքներ ստեղծելու հարցում»:

«Այսօր Մերձավոր Արեւելքում մենք ստիպված ենք խաղալ ամբողջ տարածքում, քանի որ այնտեղ տարածաշրջանային ոստիկան չկա»,- ասել է աղբյուրը՝ նկատի ունենալով, որ ամերիկյան ուշադրությունն այլ բանի վրա է կենտրոնացած: «Իսրայելը մեծ հույսեր ունի, որ կլրացնի այս վակուումը»։