Ստամբուլում Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով 16 մարդ դատարանի առաջ է կանգնել, հաղորդում է AP-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Ըստ կառավարամետ Sabah թերթի եւ թուրքական այլ լրատվամիջոցների տվյալների՝ մեղադրյալները, նրանց թվում՝ պաղեստինցիներ եւ սիրիացիներ, ձերբակալվել են հոկտեմբերին Թուրքիայի ազգային հետախուզական վարչության օպերացիայի ընթացքում։ Նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։
Հաղորդվում է, որ կասկածյալները լրտեսել են պաղեստինցի եւ թուրք ուսանողներին եւ մյուսներին Իսրայելի անունից՝ գործելով հինգ առանձին խմբերում։ Կասկածյալներից ոմանք հանդիպել են իսրայելցի պաշտոնյաների հետ Շվեյցարիայում, Խորվաթիայում, Ռումինիայում եւ Քենիայում:
Թուրքական հետախուզության աշխատակիցները մեկ տարի հետեւել են խմբին՝ նախքան նրանց ձերբակալելը:
Թուրք պաշտոնյաները չեն մեկնաբանել ձերբակալությունները։





























