500 դոլար կաշառք ստացած ոստիկանության օպերլիազորը կալանավորվել է:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում որպես ավագ օպերլիազոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու դիմաց քաղաքացի Էդ.Գ-ից անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Ստեփան Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ 2011թ. հուլիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:



























