Խոսելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման  եւ սահմանագծման հարցը ։ Այդ մասին մոլդովացի գործընկեր Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը պատրաստ  է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:

«Այսօրվա հանդիպմանը ես այդ հարցը հայտնեցի ի գիտություն մոլդովացի գործընկերոջը», - նշել է նախարարը։

Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է հակառակ գործընթացը. երկրները նախ կարգավորում են հարաբերությունները, դիվանագիտական հարաբերություններ են հաստատում եւ  հետո միայն իրականացնում սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Սակայն Ջեյհուն Բայրամովի «անդրհայելում» նա Ալիսայի օրինակին է հետեւում, որը նախ  կարկանդակ է բաժանում, եւ  հետո միայն այն կիսում. փորձում է հասնել սահմանի որոշմանը՝ դա որպես հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայման դնելով։