Երեւանում հուլիսի 30-ին ռուսական հեռուստաընկերության առաջին ալիքը քասթինգ կանցկացնի «Փառքի րոպե» հեռուստաշոուի 6-րդ սեզոնի մասնակիցների ընտրության համար:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից, հայերը միշտ բազմաթիվ տաղանդներ են ունեցել եւ մեր խնդիրն է ներկայացնել նրանց լայն լսարանի: Ռուսաստանի հայերի միությունը հույս ունի, որ Ռուսաստանի առաջին ալիքը Հայաստանում շատ վառ դեմքեր կգտնի, եւ հեռուստադիտողները կտեսնեն անմոռանալի շոու իրենց էկրաններին:
Քասթինգին մասնակցելու համար հրավիրվում են տարբեր տարիքի եւ գործունեության մարդիկ, ինչպես արվեստի բնագավառից (կրկես, պար, վոկալ եւ այլն), այնպես էլ այլ տաղանդներ ունեցողները, ովքեր պատրաստ են պայքարել «Փառքի րոպե» հեռուստաշոուում հաղթանակի համար: Քասթինգը կանցկացվի Երեւանում գտնվող «Մոսկվայի տանը»:




























