Եվրամիությունում հայտարարել են, որ Բելառուսում ավելի քան հազար քաղբանտարկյալի մասին։ Այս գնահատականը ներկայացված է Արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր խոսնակ Փիթեր Ստանոյի՝ կազմակերպության կայքում արված հայտարարության մեջ։

«Այսօր Բելառուսում որպես քաղբանտարկյալ ավելի քան 1040 մարդ է պահվում, այդ թվում՝  ԶԼՄ-ների 33 աշխատակից։ Ամեն օր քաղաքական դրդապատճառներով նոր դատավճիռներ են հայտնվում»,- ասել է Ստանոն։ Խոսնակը հավելել է նաեւ, որ Բելառուսում քաղբանտարկյալները բռնությունների են ենթարկվում, իսկ ուժայինները նրանց հետ դաժան են վարվում։ Եվրամիությունը պնդում է մարդկանց ազատ արձակել բանտից:

Հրապարակված տեղեկատվությունը համընկնում է Բելառուսի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո 18-ամսյա ժամանակահատվածի հետ։ Ստանոն հիշեցրել է, որ Եվրամիությունը նախագահական ընտրությունները հանրապետությունում կեղծված է համարում, եւ դրանցից հետո տեղի ունենացածը ռեպրեսիաներ է անվանել:

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 9-ին։ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում հաղթեց  Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը։ Այնուամենայնիվ, ընդդիմության ներկայացուցիչները չհամաձայնվեցին պաշտոնական արդյունքների հետ, եւ շուտով Մինսկում եւ երկրի այլ քաղաքներում մեծ ցույցեր սկսվեցին, որոշ տեղեկություններով, մինչեւ կես միլիոն ցուցարար է փողոց դուրս եկել: Բողոքի ակցիաներն ու գործադուլները դադարեցին միայն 2021 թվականի մարտին: Ցույցերի ամբողջ ընթացքում ոստիկանությունն ավելի քան 30 հազար մարդ բերման ենթարկեց: