Հայաստանն, ի թիվս այլ երկրների, հուլիսի 25-ին, Յալթայում Խաղողի ազգային ինստիտուտի բազայում կմասնակցի գինու, կոնյակի, շամպայնի, մրգային գինիների, օղու եւ այլ ոգելից խմիչքների միջազգային մրցույթին` «Յալթա-Ոսկե գրիֆոն-2011»-ին: Այս մասին հաղորդել է yalta.ura-inform.com-ն:
Մրցույթի հիմնադիրներն են Ուկրաինայի ագրարային ազգային ակադեմիան, Խաղողի ազգային ինստիտուտը եւ «Մագարաչ» գինին, Ղրիմի գինեգործների միությունը եւ Խաղողագործների միջազգային ֆեդերացիան եւ ԱՊՀ երկրները գինեգործները:




























