Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնեն։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում նախատեսվում է Ուկրաինայի արեւելքում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերի քննարկում եւ նրա մասնակցությունը Անդրկովկասում կայունության եւ անվտանգության հարցերով Ժնեւյան քննարկումներին։

Զախարովան նշել է, որ կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքում խնդրահարույց պահերը, ինչպես նաեւ ռուս-լեհական օրակարգի երկկողմ ակտուալ մի շարք հարցեր։