Արաբական Միացյալ Էմիրությունները աստիճանաբար կչեղարկի COVID-19 համավարակի տարածումը զսպելու սահմանափակումները, քանի որ նվազում է վարակների եւ հոսպիտալացումների թիվը, հաղորդում է WAM պետական տեղեկատվական գործակալությունը:

Փետրվարի կեսից ձեռնարկություններին կթույլատրվի առավելագույն հզորությամբ աշխատել, ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գրասենյակի հայտարարության մեջ:

WAM-ի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1538 նոր դեպք եւ 4 մահվան դեպք։ Երկրում COVID-19-ի դեպքերի եւ մահերի ընդհանուր թիվը կազմում է համապատասխանաբար 862514 եւ 2273, ասվում է զեկույցում։

ԱՄԷ-ն պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում։