Այսօր երեկոյան կհայտարարվի, թե երբ է ստեղծվելու 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողները հիշեցրել են, որ հանձնաժողովի ստեղծման մասին առաջին անգամ խոսվել է մեկ տարի առաջ, բայց այդ ժամանակվանից իշխանություններն այդպես էլ ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ «Երեկոյան կողմ դուք սպառիչ պատասխան կստանաք»,- հավաստիացրել է Քոչարյանը։