Հումանիտար քայլերը սակարկության տեղ չպետք է թողնեն։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Այլ խոսքով, ինչպես նշել է խորհրդարանականը, պետությունների միջեւ համագործակցությունը հումանիտար ոլորտում, հատկապես մարտական գործողությունների ավարտից հետո, պետք է իրականացվի լիարժեք։ «Անհայտ կորածների դեպքում մենք բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում ենք մի շատ կարեւոր հարց։ Խոսքը բռնի անհետացումների դեպքերի մասին է։ Այս դեպքերում, որպես կանոն, կա տեսանյութ լամ ֆոտոմատերիալ, եւ երեւում է, թե ինչպես են մեր զինվորները գերի ընկել, բայց դեռեւս ռազմագերու կարգավիճակ չեն ստացել։ Հետո այդ մարդկանց մասին ինֆորմացիան կորչում է։ Նրանց մասին ոչ մի նորություն չկա»,- ասել է Վարդանյանը։

Պատգամավորը հավաստիացրել է, որ իշխանությունները կշարունակեն բարձրացնել եւ քննարկել այս խնդիրը բոլոր միջազգային հարթակներում։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ կա մարդկանց որոշակի խումբ, որոնք համարվում են անհայտ կորած։

«Նրանց ճակատագիրը պետք է պարզվի»։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել այս ուղղությամբ»,- ավելացրել է կառավարող կուսակցության ներկայացուցիչը։