Հուլիսի 21-ին Քենեդիի անվան տիեզերակայանում վայրէջք կկատարի պատմության մեջ վերջին շաթլը` «Ատլանտիսը», որից հետո այն կտեղափոխվի թանգարան:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, սրանով կավարտվի 30 տարի առաջ մեկնարկած «Սփեյս շաթլ» ծրագիրը: «Տիեզերական մարդկանց» փոխարինելու կգա «Օրիոն» տիեզերանավը, որն իր առաջին թռիչքը կկատարի երեք տարի անց: Իսկ մինչեւ 2016 թվականը ամերիկացի աստղագնացներին ՄՏԿ դուրս կբերեն ռուսաստանյան տիեզերանավերը: