Սկսվել է «Լեոպարդ» 2A7+ տանկերի փորձարկումը արաբական անապատի պայմաններում: Ինչպես հաղորդում է «Spiegel»-ը, այդ նպատակով Սաուդյան Արաբիա տանկային անձնակազմ է ուղարկվել: Գերմանիայի պաշտպանության նախարարությունում պաշտոնապես հաստատել են տեղեկատվությունը` ավելացնելով, որ փորձարկումը ոչ մի կապ չունի առաջիկայում Սաուդիան Արաբիային 200 տանկի վաճառքի հետ: Նախարարություն տվյալներով` հիմնական խնդիրը տանկերի օդորակման նոր համակարգերի գործարկման ստուգումն է բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ակնկալվում է, որ փորձարկումը կշարունակվի մինչեւ հուլիսի վերջը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունները հավանություն էին տվել ավելի քան 200 «Լեոպարդ» 2A7+ տեսակի տանկերի վաճառքին: Այն, սակայն, սուր քննադատություն էր ենթարկվել ընդդիմության կողմից, որը կառավարութանը մեղադրել է բռնապետական ռեժիմներին ռազմատեխնիկա մատակարարելու մեջ:




























