Եվրամիությունը պաշտոնական կոլեկտիվ պատասխան է ուղարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակին՝ կապված տարածաշրջանում անվտանգության թեմայի հետ։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է մշտական ներկայացուցչությունը, ԵՄ-ն արձագանքել է 2022 թվականի հունվարի 28-ին անվտանգության անքակտելիության թեմայի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի նամակին՝ ուղղված որոշ եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԱԳՆ ղեկավարներին։ Բրյուսելում նշել են, որ մտադիր չեն հրապարակել պատասխանի բովանդակությունը։ Անվտանգության հարցերի վերաբերյալ Լավրովն ավելի վաղ դիմել էր Լատվիային։  

Փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նամակ է հղել Լավրովին՝ նրան հրավիրելով մասնակցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում հանդիպումների շարքին։ 

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Մոսկվան ընտրություն ունի՝ կամ դադարեցնել «ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ եւ լուծել խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով, կամ պատրաստվել կոշտ տնտեսական պատժամիջոցների։