Ուկրաինան առաջիկա օրերին Լիտվայից Stinger զենիթահրթիռային համալիրներ կստանա, հայտարարել Է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Կիեւ կատարած այցի ժամանակ, հաղորդում Է Reuters-ը:

Վերջին շաբաթներին Ուկրաինան մեծ քանակությամբ ռազմական օգնություն է ստացել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից:

«Մենք ավելացնում ենք ռազմական հրահանգիչների քանակը երկրում եւ Ուկրաինային լրացուցիչ սպառազինությամբ եւ տեխնիկայով ենք ապահովում․․․ Լիտվայից «Սթինգեր» զենիթահրթիռային համալիրներն առաջիկա օրերին կհասնեն Ուկրաինա: Ես հույս ունեմ եւ անկեղծորեն ցանկանում եմ, որ Ուկրաինան երբեք ստիպված չլինի կիրառել դրանք», - ասել է Շիմոնիտեն։