Ֆրանսիան Rafale 42 կործանիչների վաճառքի մասին 8,1 մլրդ դոլարի չափով գործարք է կնքել Ինդոնեզիայի հետ։
Փարիզը ձգտում է ընդլայնել աշխարհքաղաքական կապերը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան անցած տարի նոր ռազմավարական դաշինք են ստեղծել՝ AUKUS, գրում է Reuters-ը։
«Մենք մտադիր ենք Rafale 42 կործանիչներ գնել»,- ասել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն իր ֆրանսիացի գործընկեր Ֆլորենս Պառլիի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր ռազմավարական գործընկերությունը կշահի պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների խորացումից»,- ասել է Պառլին։
Պառլիի խոսքով՝ այդ պատվերն Ինդոնեզիան դարձնում է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հնդկաստանից հետո երկրորդ պետությունը, որը կարող է ձեռք բերել Dassault Aviation արտադրության ինքնաթիռ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ գործարքը, որը կմեծացնի Dassault Aviation-ի, Safran-ի եւ Thales-ի արտադրությունը, արժե 8,1 մլրդ դոլար։
Նա հավելել է, որ Rafale 6 ինքնաթիռների գնման հարցով գործարքի առաջին փուլը կիրականացվի հաջորդ ամիսների ընթացքում, իսկ մնացած 36-ը կմատակարարվեն ավելի ուշ՝ կամ այս կամ մյուս տարերվերջին։
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտնել է, որ բացի կործանիչներից՝ Ինդոնեզիան նաեւ հուշագիր է ստորագրել ստորջրյա նավակների ոլորտում համագործակցության շուրջ, որի արդյունք կդառնա Naval Group-ի արտադրության Scorpene երկու նավերի պատվերը։





























