ԿՀՎ-ն տվյալների գաղտնի, չբացահայտված պահեստ ունի, որը ներառում է տեղեկություններ ամերիկացիների մասին։ Այս մասին հայտնել են հետախուզության հարցերի հանձնաժողովի երկու դեմոկրատ սենատորներ։ Թեեւ ո՛չ ԿՀՎ-ն, ո՛չ օրենսդիրները չեն բացահայտել այլ մանրամասներ,  սենատորները հայտնել են, որ ԿՀՎ-ն երկար ժամանակ թաքցրել է ծրագրի վերաբերյալ մանրամասները հանրությունից եւ Կոնգրեսից, հաղորդում է AP-ը:

Օրեգոնից սենատորներ Ռոն Ուայդենը եւ Նյու Մեքսիկոյից Մարտին Հենրիխը նամակ են ուղարկել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պահանջելով հրապարակել ծրագրի մասին մանրամասներ: Ուայդենը եւ Հենրիխն ասել են, որ ծրագիրը գործում է «սահմանված օրենքից դուրս»:

«ԿՀՎ-ն խոստովանում եւ շատ լուրջ է վերաբերվում ԱՄՆ բնակիչների քաղաքացիական ազատությունները հարգելու պարտավորությունը՝ մեր կենսական կարեւորության ազգային անվտանգության առաքելությունն իրականացնելու համար»,- ասել է ԿՀՎ Գաղտնիության եւ քաղաքացիական ազատությունների պատասխանատու Քրիսթի Սքոթը՝ հավելելով, որ «ԿՀՎ-ն հավատարիմ է թափանցիկությանը՝ հետախուզության աղբյուրներն ու մեթոդները պաշտպանելու հանձնառությանը համապատասխան»: