Իրանցիներն ամբողջ երկրում տոնական ակցիաներ են իրականացնում ի պատիվ իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի, տեղեկացնում է Mehr-ը։

Երկրորդ տարին է, որ տոնական ակցիաներն իրականացվում են ավտոերթերի ձեւով՝ Covid-19-ի համավարակի պատճառով, առողջապահության մարմինների հրահանգներին համապատասխան։

Իրադարձությունները լուսաբանում են 200 օտարերկրյա թղթակիցներ եւ օպերատորներ, տեղական ԶԼՄ-ների ավելի քան 6300 թղթակիցներ։

Իրանցիներն այրում են ԱՄՆ եւ Իսրայելի դրոշները Թեհրանի հանրահայտ Ազադի օղակաձեւ հանգույցում, Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի առջեւ։