Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց առաջ COVID-ի ռուսական թեստ չէր հանձնել, ինչի պատճառով էլ նրանք սեղանի շուրջ հեռավորություն էին պահպանել։ Այս մասին ասել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Այո, իսկապես»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով տեղեկությունը, որ Մակրոնը Պուտինի հետ հանդիպելուց առաջ COVID-ի թեստ չի հանձնել։ Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ որոշ առաջնորդներ հետեւում են իրենց կանոններին, եւ նրանք չեն ցանկանում շփվել հյուրընկալող կողմի հետ թեստի հանձնման առումով։ Պեսկովը նշել է, որ իրենց ըմբռնումով ենք մոտենում, եւ դա նորմալ համաշխարհային պրակտիկա է, բայց այս դեպքում գործի է դրվում նախագահի եւ հյուրերի առողջությունը պաշտպանելու լրացուցիչ միջոցառումների արձանագրությունը, եւ այդ ժամանակ ավելի մեծ տարածություն է կիրառվում։ «Եթե ​​երկու երկրների վարակաբան բժիշկները համագործակցեն, եւ փոխադարձ թեստավորում անցկացվի, ապա հնարավորություն կա՝ խուսափելու սահմանափակումներից եւ ուղիղ կապ հաստատելու»,- ասել է Պեսկովը։