Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն ուղղված են Թուրքիայի եւ Ադրբեջանի հինգերորդ պահանջի բավարարմանը։ Այս մասին փետրվարի 11-ին տեղի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կարող եմ գրազ գալ, որ սահմանադրական բարեփոխումները նպատակ ունեն փոխել Սահմանադրության պրեամբուլաները եւ հանել  հղումն Անկախության հռչակագրին։ Հենց Սահմանադրությունը փոխվի, մենք դա կտեսնենք»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այդպիսով կբավարարեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հինգերորդ պահանջը։