Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարների հանդիպմանը չեն եղել «ո՛չ կույրեր, ո՛չ խուլեր». այն կառուցողական էր եւ անկեղծ: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոհգուի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է Sky News-ը:
«Կարծում եմ, որ նախարար Լավրովը այդպիսի փոխգործակցության եւ մեկնաբանությունների վարպետ է,-ասել է Ուոլեսը՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ հինգշաբթի նրա քննարկումը բրիտանացի պաշտոնակից Լիզ Թրասի հետ հիշեցրել է «թույլ լսողի հետ» զրույց:-Ես կասեմ, որ մեր զրույցում [Շոյգուի հետ] չեն եղել ո՛չ խուլեր, ո՛չ կույրեր: Որպես պաշտպանության նախարարներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում հետեւանքների համար, որոնք տեղի կունենան հակամարտության դեպքում»:
Ուոլեսն ընդգծել է, որ քննարկումը կառուցողական էր եւ անկեղծ, եւ ընթացել էր առարկայական համատեքստում, որը կարելի է ակնկալել զինվորականներից: Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումը կնպաստի մթնոլորտի բարելավմանն ու ապաէսկալացիային՝ չնայած կողմերի միջեւ տարաձայնությունները դեռեւս պահպանվում են:




























