Ձգձգված հակամարտությունների կարգավորումն արդիական խնդիր է, քանի որ դրանք խոչընդոտում են տարածաշրջանում բոլոր ոլորտների զարգացմանը: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը:
«Իմ մանդատը բավական լայն է, որը ներառում է նաեւ ԵԱՀԿ անվտանգության համապարփակ հայեցակարգի բոլոր երեք չափումները: Ես, սակայն, իմ աշխատանքի մի մասը կհատկացնեմ տարածաշրջանի բոլոր երեք երկրներում ժողովրդավարական բարեփոխումներին եւ ես անհամբերությամբ եմ սպասում այդ գործընթացի զարգացումներին»,- ասել է նա:
ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ձեւարափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ինքը` ԵԱՀԿ-ն, անվտանգության իր համապարփակ հայեցակարգով եւ լայն անդամությամբ, լավագույն ֆորումն է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու համար:
«Այդուհանդերձ, Մինսկի խումբը չի կարող ԼՂ հակամարտության կողմերից մեկի օգտին որոշում կայացնել: Կողմերն իրենք պետք է համաձայնության հասնեն: Լուծումը պետք է փոխզիջումային լինի, հետեւաբար, երկու կողմն էլ պետք է զիջումների գնան իրենց մի քանի պահանջներից»,- ասել է Սուարեշը:
Նրա խոսքով, դա կողմերի համար բարդ եւ ցավագին գործընթաց է, սակայն խաղաղ կարգավորումը առաջընթաց արձանագրելու միակ կենսունակ միջոցն է:




























