Ոչ այնքան վաղ անցյալում գիտնականները սկսել են ինֆորմացիայի փոխանցման բոլորովին նոր տեխնոլոգիա մշակել, դա անլար ինտերֆեյսն է, որի օգնությամբ, օգտագործելով սովորական լուսավորիչ սարքավորումներ, կարելի է հեշտորեն եւ արագ կերպով տվյալներ փոխանցել՝ չխախտելով լուսավորության հավասարաչափությունը։ Wi-Fi-ի տրամաբանությամբ այն անվանել են Li-Fi (անգլերեն light – լույս բառից), հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։

Լույսի միջոցով տվյալների փոխանցման տեխնոլոգիան հրապուրիչ է նրանով, որ տվյալների անլար փոխանցում թույլ է տալիս առանց ռադիոալիքների օգտագործման։ Բացի այդ, Li-Fi-ի միջոցով տվյալների փոխանցումը կարելի է դադարեցնել լույսի հոսքը փակելով։