Ոստիկանության Ախուրյանի բաժնում հիվանդանոցից հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի փակ վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա Սաթենիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սաթենիկ Հ.-ի ամուսինը` 33-ամյա Վարդան Հ.-ն, հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, վարելով իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Աշոցք ճանապարհի 5-րդ կմ-ին իրենց է բախվել Հայկ Ն.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով իր կինը վնասվածք է ստացել:
Սաթենիկ եւ Վարդան Հարությունյաններին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























