G7-ի ֆինանսների նախարարները Ռուսաստանին նախազգուշացրել են «հսկայական» տնտեսական հետեւանքների մասին, եթե նա որոշի ներխուժել Ուկրաինա։ Վերջինիս էլ նրանք արագ եւ վճռական աջակցություն են խոստացել:

«Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական հզորության շարունակական կուտակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Մենք՝ G7-ի ֆինանսների նախարարներս, ընդգծում ենք Ուկրաինայի տնտեսությանը աջակցելու համար արագ եւ վճռական գործելու մեր պատրաստակամությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կհանդիպի արագ, համակարգված եւ կամային պատասխանի»,- հավելել են նրանք։ «Մենք պատրաստ ենք հավաքականորեն կիրառել տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներ, որոնք ծավալուն եւ անհապաղ հետեւանքներ կունենան ռուսական տնտեսության համար։