Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայկական եւ թուրքական կողմերի միջեւ մոսկովյան պայմանավորվածությունների (այս տարվա հունվարի 14-ին) կատարման, ինչպես նաեւ փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։
Ռուսական կողմը հաստատել է հետագայում եւս Երեւանի եւ Անկարայի միջեւ շփման կետերի որոնմանը աջակցելու իր պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանի կայունության եւ կայուն զարգացման։





























