Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը կործանման եզրին են» եւ որ աշխարհը նրանց «հոգին փչելու» ականատեսն է, հաղորդում է mignews.com-ը:
«Մեր դիմադրությունը կհաղթանակի եւ մենք մեր թշնամիներին կուղարկենք դիահերձարան»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Ահմադինեժադը կրկնել է իրանական մամուլի հաղորդագրությունը, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է ամերիկյան լրտեսական օդանավը: Այդ միջադեպի մասին լուրը ամերիկյան կողմը չի հաստատել:
«Մենք տարածաշրջանում հզորագույն ռազմական ուժ ենք դարձել»,- ասել է Ահմադինեժադը:




























