Քուվեյթի կառավարությունը բազմաթիվ հակակորոնավիուսային սահմանափակումներ է չեղարկել, այդ թվում՝ արտասահման մեկնելու արգելքը: Որոշումը տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր պատվաստված չեն, հայտնում է Reuters-ը։

Չպատվաստվածները Պարսից ծոցի արաբական երկիր մեկնելուց 72 ժամ առաջ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն եւ ժամանելուց հետո յոթ օրվա ընթացքում կարանտին անցնեն, մինչդեռ պատվաստվածները պարտավորված չեն անել դա:

Բացի այդ, չպատվաստվածներին կթույլատրվի այցելել առեւտրի կենտրոններ, ինչպես նաեւ կինոթատրոններ, թատրոններ եւ բանկետների սրահներ, եթե նրանց հանձնած ՊՇՌ թեստի արդյունքը բացասական է: