Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրով Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերը մեր երկրի քաղաքացիները կարող են ստանալ 2012 թ. առաջին եռամսյակից սկսած։ Այդ մասին այսօր` հուլիսի 21-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հաստատեց մրցույթի արդյունքներն, ըստ որի` «Գնումների աջակցման կենտրոն» եւ «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա» կազմակերպությունները կիրականացնեն համակարգի ներդրման աշխատանքները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` կենսաչափական տվյալներով անձնագրերը եւ նույնականացման քարտերը (առաջինն արտասահման մեկնելու համար է, երկրորդը՝ ներքին օգտագործման) Հայաստանում պետք է ներդրվեին մինչեւ 2011 թ. սեպտեմբերը, սակայն գործընթացը հետաձգվել է:




























