Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կոչ է արել Չինաստանին «դատապարտել Ուկրաինային ուղղված Ռուսաստանի սպառնալիքները», հայտնում է AFP-ն։

Մորիսոնը նշել է, որ Պեկինը եւ Մոսկվան հայտարարել են ավելի սերտ հարաբերությունների մասին, մինչդեռ Ուկրաինայի հետ սահման ավելի քան 100.000 ռուս զինվորական է ուղարկվել:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները, աշխարհի բոլոր կառավարությունները կդատապարտեն  Ուկրաինայի դեմ բռնության սպառնալիքներով տեղի ունեցողը»,- ասել է Մորիսոնը խորհրդարանին: «Ես նշում եմ, որ Չինաստանի կառավարությունը, Ռուսաստանի կառավարության հետ միասին, միավորվել են այս հարցում, եւ Չինաստանի կառավարությունը չի դատապարտում այն, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- ասել  նա։

Նա կոչ է արել բոլոր դաշնային օրենսդիրներին միանալ Ավստրալիայի կառավարությանը եւ «չինական կառավարությանը կոչ անել դատապարտել այդ գործողությունները եւ թույլ տալ համապատասխան արձագանք տալ ՄԱԿ-ի միջոցով, այլ ոչ թե դիմադրել դրան» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր անդամակցության միջոցով: